UFC-ի նախկին չեմպիոնը կանխատեսել է, թե ով կհաղթի Ծառուկյան–Թոփուրիա հնարավոր մենամարտում
Դեկտեմբեր 24,2025 17:51
Ամերիկացի մարտիկ, UFC նախկին չեմպիոն Լյուկ Ռոքհոլդը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի մասին։
— Ի՞նչ եք կարծում, Ծառուկյանը կկարողանա՞ հաղթել Թոփուրիային։
«Արմանը հաստատ խնդիրներ կստեղծի Իլիայի համար։ Նրա ըմբշամարտը հիասքանչ է, նրա գրեփլինգը հիասքանչ է։ Մենք իսկապես պետք է տեսնենք, թե որքան լավն է Թոփուրիան գետնին՝ դիմակայելու այս մակարդակի դիմադրությանը։ Որովհետև Իլիան լավն է, բայց Արմանն էլիտար է», — ասել է Ռոքհոլդը Submission Radio-ին տված հարցազրույցում։
Արման Ծառուկյանը մասնակցել է MMA-ի 26 մենամարտի և հաղթել դրանցից 23-ում։ Իլիա Թոփուրիան հաղթել է իր բոլոր 17 մենամարտերում։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
