Սարսափելի կլիներ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեր. Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի նվաճումները
Դեկտեմբեր 25,2025 11:43
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ութ պատերազմ է ավարտել: Ռուբիոն անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին:
«Սարսափելի կլիներ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեր: Բայց մենք դա կարգավորեցինք»,- նշել է Ռուբիոն:
Այլ կարգավորված հակամարտությունների շարքում ԱՄՆ պետքարտուղարը հիշատակել է Հնդկաստան-Պակիստան, Կամբոջա-Թայլանդ, և Գազայի հատվածում դադարեցված հակամարտությունը:
ԱՄՆ մյուս նվաճումների շարքում Ռուբիոն առանձնացրել է ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը երկրների ՀՆԱ-ի 5 տոկոսին հասցնելը, ԱՄՆ Պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության բարեփոխումները և թմրակարտելների դեմ պայքարն ու սահմանների ամրապնդումը:
