ARCA քարտով անկանխիկ վճարումներ անելիս քաղաքացիները 2% հետվճար կստանան
ARCA քարտով անկանխիկ վճարումներ անելիս քաղաքացիները 2% հետվճար կստանան: Այս մասին որոշումն հաստատել է ՀՀ կառավարությունը։
Ըստ այդմ՝ Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ARCA վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր փոխգործակցության միջոցառմամբ նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1%, և պետության կողմից՝ 1% համամասնությամբ»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Հետվճարը կտրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը, բայց ոչ ավել, քան 60.000 դրամը։ Հետվճար չի տրամադրվի տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարների, ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումների դեպքում։
Նոր համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027թ. հունվարը։
