«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողներին պատվովճար ստանալու հնարավորություն կտրվի․գործադիրը նոր որոշում է կայացրել | Region

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողներին պատվովճար ստանալու հնարավորություն կտրվի․գործադիրը նոր որոշում է կայացրել

Դեկտեմբեր 25,2025 18:03

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է, թե ինչ է նախատեսվում այս փոփոխությամբ ու գրել․«Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին»:

Ըստ այդմ, օրենքի նախագծով առաջարկվում է՝

  1. «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։
  2.  ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։
  3.  «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):
  4.  Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։

Նորություններ