ԱԺ-ն պարզաբանել է պատգամավորներին ու այլ աշխատակիցներին գումարի փոխանցումը․« Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը»
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավորներին և այլ աշխատակիցների պարգևավճարների մասին։
Հաղորդակցության մեջ նշված է, որ 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով․«2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը։
Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը: Տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև»:
Հիշեցնենք, որ օրերս ընդդիմադիր պատգամավորները լրատվամիջոնցերին հայտնել էին, որ մոտ 3-ական միլիոն դրամ է փոխանցվել իրեն, նրանք նշում էին, որ դրանք պարգևավճարներ են, ու վստահեցնում էին, որ դրանք ուղղելու են բարեգործությանը:
