Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբրի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 27-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 27-ի գիշերն, 28-ի, 29-ի 31-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշ՛երը և առավոտյան շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, 27-ի ցերեկը և 28-ին առանձին հատվածներում առատ։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ, 27-28-ը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 27-ի գիշերը, 29-ի և 31-ի ցերեկը սպասվում են թույլ ձյուն, 27-ի ուշ երեկոյան, 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.5°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.1°C (2002թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.5°C
