IFFHS․ Տարվա լավագույն մարզիչները
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի հաղթող ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվել է 2025թ․ աշխարհի լավագույն ակումբային մարզիչ Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։
55-ամյա Լուիս Էնրիկեն ստացել է 222 միավոր։
Երկրորդ տեղում է աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» 45-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան՝ 60 միավոր։
Երրորդ տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 60-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը՝ 57 միավոր։
Ազգային հավաքականների լավագույն մարզիչ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 64-ամյա իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն՝ 136 միավոր։
Երկրորդ տեղում է Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի 52-ամյա իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը՝ 83 միավոր։
Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 47-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին՝ 59 միավոր։
