Գյուղատնտեսությունը փակուղու առջև. փորձագետը մատնանշում է համակարգային ձախողումները
Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Այս մասին բարձրաձայնում է գյուղոլորտի փորձագետ Մարտին Պետրոսյանը։ Հողագործությանը հիմնական հարվածը, ըստ նրա, հասցնում են գյուղմթերքի մթերման ցածր գները։ Երբ սերմացուն, վառելիքը և պարարտանյութը թանկանում են, իսկ իրացման ենթակա բերքի գինը մնում է նույնը կամ նվազում է, հող մշակելը դառնում է անիմաստ շռայլություն։
Նույնքան մտահոգիչ է վիճակը անասնապահության ոլորտում։ Ինչպես Գեղարքունիքի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում, նկատվում է անասնագլխաքանակի կտրուկ նվազում։ Փորձագետի խոսքով՝ կերային բազայի բացակայությունը, արոտավայրերի անարդյունավետ կառավարումը և կաթի ու մսի ցածր գները ստիպում են ֆերմերներին փոքրացնել տնտեսությունները կամ ընդհանրապես հրաժարվել այդ գործից։
Ըստ փորձագետի, այդ անարդյունավետ շղթան հանգեցնում է գյուղերի դատարկմանը։ Երիտասարդները հեռանում են՝ իրենց հետ տանելով գյուղատնտեսության վերականգնման վերջին հույսերը։ Գեղարքունիքի երբեմնի հարուստ հողերը, նրա բնորոշմամբ, այսօր դարձել են անմշակ տափաստաններ։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:
