Ամանորին հաճախ օգտագործվում են տանը պատրաստված պահածոներ. զգուշացե՛ք բոտուլիզմից | Region

Ամանորին հաճախ օգտագործվում են տանը պատրաստված պահածոներ. զգուշացե՛ք բոտուլիզմից

Դեկտեմբեր 29,2025 14:34

Ամանորյա օրերին հաճախ օգտագործվում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Սակայն սխալ պատրաստման կամ պահպանման դեպքում դրանք կարող են դառնալ բոտուլիզմի՝ կյանքի համար վտանգավոր հիվանդության պատճառ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զգոն լինել։

 Ի՞նչ է բոտուլիզմը

Բոտուլիզմը ծանր թունավորում է, որն առաջանում է Clostridium botulinum բակտերիայի արտադրած թույնից։ Այն հաճախ կապված է տնային պահածոների օգտագործման հետ։

 Հատկապես վտանգավոր են

Տնային պայմաններում պատրաստված բանջարեղենային և ձկնային պահածոները

Պահածոները, որոնց կափարիչը ուռած է կամ վնասված

Պահածոները՝ տհաճ հոտով կամ կասկածելի տեսքով

Երբեմն կարող են չունենալ տհաճ հոտ կամ համ

 Ինչպես պաշտպանվել

. Մի օգտագործեք անհայտ ծագման կամ կասկածելի պահածոներ

. Երբեք մի փորձեք «համտեսել» կասկածելի պահածոն

. Պահածոները բացելուց առաջ ուշադրություն դարձրեք կափարիչի վիճակին

. Տնային պահածոներն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում եռացնել առնվազն 10–15 րոպե

. Նախապատվությունը տվեք գործարանային արտադրանքին

 Բոտուլիզմի ախտանշաններ կարող են լինել

Տեսողության խանգարում (երկտեսություն, մշուշ)

Կոպի անկում

Խոսքի և կուլ տալու դժվարացում

Մկանային թուլություն

Շնչառության դժվարացում

Ցավեր որովայնի շրջանում, փորլուծություն

Ախտանշանների դեպքում անմիջապես դիմեք բժշկի կամ զանգահարեք շտապ օգնություն։

Ժամանակին բուժումը կարող է փրկել կյանք։

Նորություններ