Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 30,2025 09:30

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։

Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը և հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի  30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 2-3-ը աստիճանաբար նույնքան կնվազի։

Հհ 29.12

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ը, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 29.12

Երևան քաղաքի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16°C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    -27.1°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -3°C

Նորություններ