Հենրիխ Մխիթարյանն այս տարի էլ իր ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող հայերին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ինստագրամում Story է հրապարակել, որով ամանորյա շնորհավորն է հղել ու նաև անդրադարձել Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին:
«Այս առանձնահատուկ օրը ցանկանում եմ իմ ջերմ բարեմաղթանքները բոլորիդ փոխանցել։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջ առողջություն այս տարում և հետագայում։
Չէի կարող այս ուղերձը գրել առանց առանձնահատուկ հիշելու մեր հայրենակիցներին, որոնք ապօրինաբար պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ վերադարձի տարի: Թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության ու արդարամտության։ Շնորհավոր Նոր տարի»,-գրել Մխիթարյանը։
Նա 2025-ի իր ուղերձում էլ անդրադարձել էր Բաքվում պահվող հայերին։ Շնորհաորելով իր հայրենակիցներին, Հենրիխ Մխիթարյանը գրել էր․« Իմ հայրենակիցներին՝
Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերականգնման տարի։ Հուսով եմ, որ այս տարի մենք կտեսնենք հարևան երկրի բանտերում ապօրինի կալանավորված մեր բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը և նրանց վերադարձը տուն։ Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն։ Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը։
Թող ձեր բոլոր երազանքներն իրականություն դառնան»։
