Ցրվենան մերժել է Թիկնիզյանի տրանսֆերը. Ստանկովիչը պնդել է թիմում պահել հայ ֆուտբոլիստին | Region

Ցրվենան մերժել է Թիկնիզյանի տրանսֆերը. Ստանկովիչը պնդել է թիմում պահել հայ ֆուտբոլիստին

Հունվար 04,2026 13:18

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդա Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը ցանկություն է հայտնել ձեռք բերել թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը՝ 5,5 միլիոն եվրոյով, սակայն գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը խնդրել է չվաճառել խաղացողին։

«Մենք Ռուսաստանից 5,5 միլիոն եվրոյի առաջարկ ունենք։ Ակումբի անունը չեմ նշի։ Ստանկովիչը աղաչեց ինձ՝ ասելով. «Թերզա՛, ի սեր Աստծո, ձեռք մի՛ տուր Թիկնիզյանին, նրա էներգիան, աշխատասիրությունը…»», — Թերզիչի խոսքերն է մեջբերում Mondo-ն՝ հղում անելով Mozzart TV-ին։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» շարքերը համալրել է 2025 թվականի հուլիսին՝ տեղափոխվելով Մոսկվայի «Լոկոմոտիվից»։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը բելգրադյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ