Փիմբլեթի հեգնանքը. ո՞վ է լինելու Ծառուկյանի ամենալուրջ մրցակիցը 2026-ին | Region

Փիմբլեթի հեգնանքը. ո՞վ է լինելու Ծառուկյանի ամենալուրջ մրցակիցը 2026-ին

Հունվար 04,2026 22:40

UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը ծաղրել է Արման Ծառուկյանին՝ պատասխանելով 2026 թվականի ամենասպասված մենամարտի վերաբերյալ հարցին։

Լիգայի մամուլի ծառայության հետ զրույցում բրիտանացի մարտիկը նշել է, որ սպասում է արգենտինացի Կևին Վալյեխոսի և անգլիացի Լյուկ Ռայլիի դիմակայությանը։

«Իսկ մեկ էլ՝ Արման Ծառուկյանն ընդդեմ մեջքի ցավի»,- հավելել է Փիմբլեթը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Արման Ծառուկյանը հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ UFC-ի տիտղոսային մենամարտից՝ հայտնելով, որ մեջքի վնասվածք է ստացել։ Այժմ մարտիկը դժվարություններ ունի տիտղոսային մենամարտ ստանալու հարցում։

Հավելենք, որ UFC 324 մրցաշարում Փեդի Փիմբլեթը մենամարտելու է ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։

Նորություններ