ՖԻԴԵ-ն հրապարակել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների ցուցակը
Հունվար 06,2026 18:05
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական ցուցակը։
Աշխարհի չեմպիոնի հավակնորդ դառնալու համար կպայքարեն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Մատիաս Բլյուբաումը (Գերմանիա), Յի Վեյը (Չինաստան), Ժավոխիր Սինդարովը (Ուզբեկստան), Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ)։
Մրցաշարը կկայանա մարտի 29-ից ապրիլի 15-ը Կիպրոսում։ Հաղթողը կնարավորություն կստանա համաշխարհային թագը վիճարկել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի (Հնդկաստան) հետ։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
