«Իրավիճակը մտահոգիչ է․ գործակալներ ու սադրիչներ կան ցուցարարների մեջ»․ Իրանցի փորձագետ | Region

«Իրավիճակը մտահոգիչ է․ գործակալներ ու սադրիչներ կան ցուցարարների մեջ»․ Իրանցի փորձագետ

Հունվար 10,2026 11:47

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին, Regions TV-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանում շարունակվող հակակառավարական զանգվածային ցույցերին, հայտարարեց՝ պատճառը հիմնականում տնտեսական է, բայց դրսում ուժեր կան, որոնք ցանկանում են խաղաղ ցուցարարների բողոքի ալիքը սրել՝ այդպիսով պառակտելով իրանական հասարակությունը։

«Գործակալներ, սադրիչներ են, որոնք մտնում են խաղաղ ցուցարարների մեջ, հարձակվում ոստիկանների, պետական շենքերի վրա՝ հրահրելով բախումներ»,- հայտնեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե եթե խաղաղ ցուցարարների վրա Իրանում կրակ բացեն, իրենք կհարձակվեն՝ պատժելով Թեհրանին, Հոսեինին արձագանքեց՝  Միացյալ Նահանգներին հետաքրքիր չեն Իրանի ժողովրդի կյանքն ու իրավունքները, այդ երկիրը պարզապես Իրանի վրա նոր հարձակման հող է նախապատրաստում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ