Զբոսաշրջային հմայքից մինչև էկոլոգիական ահազանգ․ Սևանը որքա՞ն կդիմանա անխնա շահագործմանը | Region

Զբոսաշրջային հմայքից մինչև էկոլոգիական ահազանգ․ Սևանը որքա՞ն կդիմանա անխնա շահագործմանը

Հունվար 31,2026 19:00

Սևանում, անկախ տարվա եղանակից, կարելի է հանդիպել զբոսաշրջիկների, որոնք հիանում են բնական այդ հրաշալիքի տեսքով, պատմամշակութային հուշարձաններով, վայելում են հայկական հյուրընկալությունը։ Սակայն, ցավոք, Սևանա լիճը նաև օրինակ է, թե ինչպես չի կարելի վարվել բնության հետ։ Լճի էկոհամակարգի վիճակն այսօր էլ մտահոգությունների տեղիք է տալիս։

Սևանա լճի ջրի որակի փոփոխության պատճառ են դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները: Բնակիչներն ու տնտեսվարողները շատ հաճախ կենցաղային աղբը լցնում են  գետերի, առուների հուների մեջ։ Լինում են նաև աղբի և թափոնների ուղղակի արտանետումներ լճի մեջ։ Միայն վերջերս տարածաշրջանի գյուղերում ձևավորվեցին կոմունալ տնտեսություններ, որոնք զբաղվում են աղբահանությամբ։

Փորձագետները Regions TV-ի հետ զրույցում ընդգծեցին՝ տարածաշրջանում լրացուցիչ մաքրման կայանների ստեղծումն ու գետերի հուների մաքրումն ուղղակի անհրաժեշտություն է լիճ մուտք գործող ջրերը ֆիլտրելու համար։

Փորձագետ Գոհար Մնացականյանի խոսքով՝ ամբողջ Հայաստանը տասնամյակներ շարունակ անխնա օգտագործում է լճի ռեսուրսը, սակայն փոխադարձաբար խնամք և հոգածություն չի ապահովում։

Կարևոր է նաև Սևանա լճի ափամերձ հատվածն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատելու գործընթացը։

Փորձագետ Սաթիկ Բադեյանին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Սևանում գրեթե բացակայում է կողակ ձկնատեսակը, որի նշանակությունը մեծ է։

Այս հարցերի շուրջ պարզաբանում է ստացվել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ