ՔՊ նախընտրական ցուցակում են մարզային բուժկենտրոնների և ուսումնական հաստատությունների ղեկավարները | Region

ՔՊ նախընտրական ցուցակում են մարզային բուժկենտրոնների և ուսումնական հաստատությունների ղեկավարները

Մայիս 07,2026 21:05

Regions TV-ն ուսումնասիրել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ-ի նախընտրական ցուցակը։ Ուշագրավ է, որ ցուցակում բավականին շատ են բժշկական կենտրոնների և ուսումնական հաստատությունների ղեկավարները։ 283 թեկնածուներից (ազգային փոքրամասնության թեկնածուներին չհաշված) 9-ը գործազուրկ են, նրանք նշել են, որ չեն աշխատում։ Եվ իհարկե ցուցակում, կարելի է ասել, մեծամասնությունը ՔՊ-ական պաշտոնյաներ են՝ նախարարներ ու նրանց տեղակալները, մարզպետներն ու իրենց տեղակալները, խորհրդականները, քաղաքապետեր, ավագանու անդամներ, համայնքապետեր, պատգամավորներ։

Մարզային մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ, որոնք նաև ՔՊ կուսակցության անդամ են, ներառված են ընտրացոըցակում։

Այսպես՝

1. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյան

2. «Արթիկ» ԲԿ-ի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյան

3. «Նորք–Մարաշ» ԲԿ-ի փոխտնօրեն Հայկ Միրզոյան

4. «Քաջարան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Ղահրամանյան

5. «Սիսիան» ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյան

6. «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն Մեսրոպ Հազրոյան

7. «Տաշիր» ԲԿ-ի տնօրենի ԺՊ Հասմիկ Խռոյան

8. «Գորիս» ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյան

9. «Ապարան» ԲԿ-ի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սևակ Սաֆարյան

10. «Ալավերդի» ԲԿ-ի տնօրեն Լորա Սարգսյան

11. «Վաղարշակ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի» փոխտնօրեն Կարեն Խաչատրյան

12. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն- ՊՈԱԿ-ի տնօրենը նույնպես ցուցակում է։

ՔՊ նախընտրական ցուցակում են ուսումնական հաստատությունների ղեկավարներ՝

1. Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Գևորգ Հակոբյան

2. «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյան

3. Ապարանի Մ․ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Կարինե Գևորգյան

4. Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Մովսիսյան

5. Թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Մարինե Հովհաննիսյան

6. Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Բարսեղյան

7. «Ռաֆայել Իշխանյանի» անվան թիվ 153 հիմնական դպրոցի տնօրենի ԺՊ Աննա Մարգարյան

8. Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի տնօրեն Գայանե Ղուկասյան

9. «Վեդի համայնքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մելինա Եղիգյան

10. Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մանե Ղազումյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցութան անդամներից ոմանք էլ ընդգրկված են նախընտրական ցուցակում, նրանք են՝ Էմմա Բարսեղյանը, Լևոն Անանյանը, Շավարշ Արամյանը, Աստղիկ Բեյբուտյանը, Վահագն Մկրտչյանը, Նարեկ Բեգզադյանը, Էդգար Բաղդասարյանը, Քնարիկ Հարությունյանը։

Նշենք, որ Գյումրու Միասնական սոցիալական ծառայության ղեկավար Արթուր Պապիկյանը ևս ցուցակում է։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իր խորհրդականով, իր տեղակալի օգնականով նույնպես ցուցակում է։

Տիրուն Մարգարյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ