Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Լարիջանիի և Խարազիի մահվան կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի և Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ Թեհրանի համալսարանում կազմակերպված հիշատակի միջոցառմանը:
Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհսեն Հաջի Միրզային, Թեհրանի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդը, ԱԳ նախարարի տեղակալ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին:
Իրանի պետական լրատվամիջոցները մարտի 18-ին հաստատել էին երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի սպանվելու մասին լուրերը։
Լարիջանին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։
Նորություններ
