Փաշինյանը դատի է տալու Սամվել Կարապետյանին | Region

Փաշինյանը դատի է տալու Սամվել Կարապետյանին

Մայիս 07,2026 15:48

Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել է, որ ՀՀ վարչապետը մեկ տարի առաջ Չինաստանում փորձել է ռեստորաններից մեկում հալյուցինացիա առաջացնող սունկ, շատ է հավանել, մեկ տոննա բերել է և հիմա ամեն օր ուտում է։

«Բնականաբար դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սնկեր կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ճեպազրույցի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել էր, որ վարչապետը անցած տարի Չինաստանում սունկ է փորձել, որը հալյուցինացիաներ է առաջացնում, ու դրանից 1 տոննա բերել է Հայաստան։

Նորություններ