Փաշինյան․«Մեր ծրագիրն է՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը չպետք է հաղթահարեն ԱԺ անցնելու շեմը» | Region

Փաշինյան․«Մեր ծրագիրն է՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը չպետք է հաղթահարեն ԱԺ անցնելու շեմը»

Մայիս 07,2026 14:28

Լրագրողի այն հարցին, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ հաղթելու են ընտրություններում, իսկ այդ վստահությունը գալիս է սոցհարցումների պատասխաններից, Փաշինյանն արձագանքեց․

«Զվարճալի է, որ մեկը, որը չի կարող լինել վարչապետի թեկնածու հայտարարում է, որ ինքը հաղթելու է։ Չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որն ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ հաղթելու են ընտրություններում, իսկ այդ վստահությունը գալիս է սոցհարցումների պատասխաններից։

Ըստ Փաշինյանի՝ բոլոր հրապարակված հարցումների համաձայն՝ ՔՊ-ի վարկանիշն առնվազն կրկնակի ավել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից։

«Ես ԱԺ-ում խնդիր եմ ձևակերպել, և այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Մեր ծրագիրը դա է՝ նրանցից որևէ մեկը՝ «Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», չպետք է հաղթահարի անհրաժեշտ շեմը։

Այս կուսակցությունները հլը պիտի մտածեն խորհրդարան անցնլու մասին, էդ որ ասում են՝ «հաղթելու ենք» , էս ենք անելու, էն ենք անելու․․․ծիծաղելի է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի, ժողովրդի հետ որևէ կապ չունեն»,-ասաց Փաշինյանը։

Նորություններ