Աջապահյանը հոգևորական է, և ինքը կախվածություն ունի իր աշխարհից․Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ ու վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն՝ եթե հաղթեն ընտրություններում, միայն ասաց, որ ունեն թե՛ նախագահի լուրջ թեկնածու, թե՛ կառավարության ճիշտ անդամներ։
Արդյոք դիտարկում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը, նա ասաց. «Բացարձակ հարգանք ունեմ Աջապահյանի և ընդհանրապես բոլոր հայրենասեր մարդկանց նկատմամբ, բայց Աջապահյանը հոգևորական է, և ինքը կախվածություն ունի իր աշխարհից։
Երկրի զարգացման համար կունենանք այնպիսի նախագահ, ով կախվածություն չունի, և կարող է օգնել մեր երկրի բարգավաճմանը։ Վստահ եմ՝ Աջապահյանը շատ հնարավորություններ ունի, բայց չմոռանանք, որ ունի իր հոգևոր վերադասը»։
