«Վախենամ այդ դեպքերի ծավալը շատ ավելի մեծ է, քան դրա մասին պատկերացում ունենք»․Փաշինյանն անդրադարձավ Վեդիի մանկապղծության դեպքին | Region

«Վախենամ այդ դեպքերի ծավալը շատ ավելի մեծ է, քան դրա մասին պատկերացում ունենք»․Փաշինյանն անդրադարձավ Վեդիի մանկապղծության դեպքին

Մայիս 07,2026 14:11

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում անդրադարձավ Վեդիում տեղի ունեցած վերջերս հանրայնացված երկու անչափահասների նկատմամբ սեռական բռնությանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք իրավապահների թերացում տեսնում է այս դեպքում, քանի որ կարծես թե առաջինն ահազանգել են լրատվամիջոցները, Փաշինյանը պատասխանեց․«Վեդիի դեպքերը բացահայտվել են օպերատիվ մարմինների ահազանգից հետո։ Իրավապահներն են բացահայտել, իրավապահներն են քննություն անում, դուք այդ գործերին․․․ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, և այդ աղբյուրները, որոնք աշխատանքային տեղեկատվություն են փոխանցում, դրանց հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված, այդ անպատասխանատու իրավապահներին կգտնենք ու համակարգից կհեռացնենք, մի մասին հեռացրել ենք»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ լրագրողները դեպքի մասին իմացել են իրավապահներից,«Ձեզ իրավապահներն են ինֆորմացիա տվել, դուք էլ տպել եք։ Դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների  կատարած աշխատանքի արդյունքում, եթե օպեատիվ մարմինները չկատարելին աշխատանքը, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա»։

Փաշինյանը հիշեցրեց՝  2018-2019 թվականներին կառավարությունը ՀԿ-ների հետ համատեղ բուկլետներ էր թողարկել․«Աշխատում էինք երեխաներին մանակպղծության դեպքերից պաշտպանելու համար։ Այդ թվում՝ լրատվամիջոցները աղմուկ-աղաղակ էին հանում, ասում էին՝ էս ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում։ Նման դեպքերի համար պատասխանատու են նաև այն մարդիկ, ովքեր քաղհասարակության ու կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնեն։ Վախենամ այդ դեպքերի ծավալը շատ ավելի մեծ է, քան դրա մասին պատկերացում ունենք»։

Ըստ վարչապետի՝ այն ՀԿ-ները, որոնք տասնամյակներով պայքարում են այդ դեպքերի դեմ, նրանք անընդհատ լրատվամիջոցների ու քաղուժերի թիրախում են՝  որպես ապազգային, ավանադական արժեքների դեմ գործող կազմակերպություններ․«Այս փաստերն ի ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից որոշ խոսողները մանկապղծությունը պաշտպանողներ են»։

Նա նշեց, որ կառավարությունը պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնի, վստահեցրեց, որ իրավապահ համակարգը բարեփոխում են։

Նորություններ