Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանի արդյունքը | Region

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանի արդյունքը

Մայիս 08,2026 15:57

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 157 կգ և 163 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Ղազարյանը բարձրացրեց նախ 193 կգ, ապա 201 կգ: Այսպիսով, երկամարտի 364 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

armsport.am

Նորություններ