Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Էմմա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր | Region

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Էմմա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր

Մայիս 07,2026 20:06

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի հավաքականի կազմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ կանանց 86 կգ քաշային կարգի ներկայացուցիչ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը:

​Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում հաջորդաբար գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ և 109 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 137 կգ և 144 կգ՝ այս վարժությունում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Այսպիսով, երկամարտի 253 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին և նվաճեց աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը:

Նորություններ