ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունը
Հուլիս 22,2026 17:24
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում մերժել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք կամ տնային կալանք ընտրելուն։
Հիշեցնենք, որ ասօր ԿԸՀ-ն բավարարել էր Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
