Գյումրիում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ. Նիկոլ Փաշինյան | Region

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 03,2026 12:54

«Այս ընթացքում մենք ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային։

Հիշեցնենք, որ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ   «եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, Ռուսաստանը կարող է հեռանալ թեկուզ վաղը»։ Պուտինը հարց է բարձրացրել՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»։

Այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց․« Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցը չենք բարձրացել»:

 

Նորություններ