ՔՊ-ի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի | Region

ՔՊ-ի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի

Սեպտեմբեր 15,2026 15:52

Գորիսի համայնքապետ, առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով պահանջում էր Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։

Դատարանի այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, ինչը ևս մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

Նշենք, որ ընտրական հանցագործության դրվագով մեղադրվող Առուշանյանի պատժի փոփոխման հարցը երկու տարի է՝ դատարաններում քննության առարկա էր։

Նորություններ