Հայաստանը մտել է այն առանց վիզայի երկրների շարքը
Այս ամառ Հայաստանում հյուրանոցները նախորդ տարվա համեմատ թանկացել են 12%-ով՝ մեկ գիշերվա համար հասնելով միջինը 9,7 հազար ռուբլու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Յանդեքս Ճանապարհորդություններ» (Яндекс Путешествия) ծառայության մամուլի ծառայությունից՝ հղում անելով սեփական վերլուծական տվյալներին։
Հայաստանը հայտնվել է ռուսաստանցիների համար առանց վիզայի այն ուղղությունների շարքում, որտեղ ամռանը կացության արժեքն ամենանշատն է աճել։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏԱ) տվյալներով՝ 2026 թվականին ռուսաստանցիները կարող են առանց նախնական վիզայի ձևակերպման այցելել աշխարհի 111 պետություն և տարածք։
Այս ուղղություններից ամենաշատը թանկացել են Վիետնամի հյուրանոցները․ մեկ գիշերվա միջին արժեքն աճել է 14%-ով՝ հասնելով 8,4 հազար ռուբլու։ Ղազախստանում աճը կազմել է 13% (մինչև 9,2 հազար ռուբլի), Հայաստանում՝ 12% (մինչև 9,7 հազար ռուբլի)։
Կացությունն թանկացել է նաև Չինաստանում՝ 9%-ով (մինչև 10 հազար ռուբլի՝ մեկ գիշերվա համար), Եգիպտոսում՝ 8%-ով (մինչև 11,4 հազար ռուբլի) և Բելառուսում՝ 8%-ով (մինչև 10,3 հազար ռուբլի)։
ՌՏԱ-ում որոշ երկրներում կացության միջին արժեքի աճը կապում են նաև ամրագրումների կառուցվածքի փոփոխության հետ։ Օրինակ՝ Վիետնամում հուլիսին հինգաստղանի հյուրանոցների մասնաբաժինը ամրագրումների մեջ 48,3%-ից հասել է 61,9%-ի։ Վերլուծաբանների կարծիքով՝ ուղիղ չվերթների ընդլայնումն ու ռուսաստանցիների համար առանց վիզայի Չինաստանով տարանցիկ ավելի մատչելի թռիչքների հայտնվելը թույլ են տվել զբոսաշրջիկներին ավելի շատ միջոցներ ուղղել հյուրանոցներին։
Չինաստանում տեղավորման միջին արժեքի վրա, ըստ ամենայնի, ազդել են ավելի թանկ հյուրանոցների ընտրությունն ու ամռան երկրորդ կեսին արտարժույթի փոխարժեքի տատանումները։ Եգիպտոսում վերլուծաբանները նույնպես նկատել են հյուրանոցային սակագների բարձրացում և ռուբլու արժեզրկում։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հյուրանոցներում մեկ գիշերվա միջին արժեքը նվազել է 11%-ով՝ հասնելով 8,9 հազար ռուբլու։ ՌՏԱ-ում կարծում են, որ սա կարող է կապված լինել զբոսաշրջային նպատակներով ուղևորությունների մասնաբաժնի նվազման հետ․ հանգստի նպատակով ժամանող ճանապարհորդները միջինում ընտրում են ավելի թանկ հյուրանոցներ, քան նրանք, ովքեր երկիր են այցելում անձնական պատճառներով։
