Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 17,2026 08:30

Սեպտեմբերի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 17-20 մ/վրկ-ի։

Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են  Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+33,

Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +27+30։

Նորություններ