Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք | Region

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Սեպտեմբեր 17,2026 12:51

Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝  3-4 բալ ուժգնությամբ։

Նորություններ