Խնամում են, դիմանում, լռում․ ի՞նչ անել, որ խնամակալներն իրենց իրավունքների համար պայքարում չմնան միայնակ
«Խնամքի արժեք և հանրային բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացվեց «Խնամող կանանց հիմնախնդիրները․ ծրագրի արդյունքներից դեպի ջատագովություն և համակարգային լուծումներ» աշխատանքային քննարկումը։
Ծրագիրն իրականացնում է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նախորդ տարի իրականացված «Լռության ձայնը» ծրագրի շրջանակում արված հետազոտության հիման վրա։
«Լուսէ» վերականգնողական կենտրոնում անցկացված քննարկմանը մասնակցեցին ոլորտային հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, խնամք իրականացնող անձինք և այլ շահագրգիռ կողմեր։
Ըստ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Սաթիկ Բադեյանի՝ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խնամք իրականացնող անձանց ընտանիքները շատ անհասանելի են, հիմնականում խուսափում են խոսել, ներկայացնել իրենց խնդիրները։
Ծրագրի հեղինակների նպատակն է պաշտպանել նրանց շահերը սոցիալական քաղաքականության մակարդակում, ներկայացնել գործնական լուծումներ, որոնք ուղղված կլինեն խնամք իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությանը և աջակցության համակարգի զարգացմանը, և նպաստել, որ չվարձատրվող ոչ ֆորմալ խնամքի իրականացումը ճանաչվի որպես սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
