Իրանի նախագահ․Տարածաշրջանում 3-րդ երկրների ներկայությունը հակասում է տարածաշրջանային երկրների շահերին | Region

Իրանի նախագահ․Տարածաշրջանում 3-րդ երկրների ներկայությունը հակասում է տարածաշրջանային երկրների շահերին

Հոկտեմբեր 15,2024 00:17

Որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի։ Այս մասին այսօր Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Փեզեշքիանն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը պնդել է՝ տարածաշրջանում 3-րդ երկրների ներկայությունը հակասում է տարածաշրջանային երկրների շահերին։

Փեզեշքիանը դժգոհություն է հայտնել ադրբեջանա-իրանական ցամաքային սահմանը փակ պահելու որոշումից․«Իսլամական երկրները պետք է բացեն իրենց շուկաները միմյանց առաջ, որպեսզի գործարարները կարողանան հեշտությամբ աշխատել միասին»։

Աղբյուրի փոխանցմամբ՝  Շահին Մուստաֆաևն էլ ասել է, որ Ադրբեջանը որևէ երկրի նկատմամբ չունի տարծաքային պահանջ, և չի ընդունի տարածքային որևէ պահանջ իր նկատմամբ։ Նա կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Նորություններ