Հանրային ձայնն՝ ընդդեմ բռնության
Աշխարհի միլիոնավոր կանայք ժպտում են՝ թաքցնելով իրենց խնդիրները, ցավն ու տառապանքը։
Regions TV-ի «Հանրային ձայնը՝ ընդդեմ բռնության» ֆիլմը պատմություն է կանանց մասին, որոնք գոյատևում են բռնության շղթայում՝ լռության մեջ, վախի և հույսի խաչմերուկում։ Թվերն ահազանգ են, իսկ դրանց հետևում մարդկային ճակատագրեր են։
Անիի և Սոնայի պատմությունները խոսում են հազարավոր կանանց փոխարեն․ նրանց, ովքեր դեռ չեն համարձակվել ասել՝ բավական է, և նրանց, որոնք այլևս չեն լռում՝ փրկելով ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշներին։
Բռնությունը միայն ընտանեկան խնդիր չէ․ այն հասարակական վերք է, որը պահանջում է յուրաքանչյուրիս արձագանքը։ Եվ բռնության դեմ պայքարը սկսվում է խոսելու քաջությունից։
Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի՝ Safe YOU-ի կողմից։ «Թիմ Ռեսուրս » ՀԿ հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։
