Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 05,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ը Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Հհ 04.12

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև

Երևան 04.12

Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    14.8°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -16.3°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    0.6°C

Նորություններ