Նաիրն իր խաղով ապացուցում է իր որակները․ Թիկնիզյանի գործակալ
«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը պատասխանել է «СЭ»-ի հարցին՝ կապված 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական մի շարք ակումբների հետաքրքրության հետ։
«Տարբեր թիմերի սկաուտներ հետևո՞ւմ են Թիկնիզյանին: Ես դրան դրական եմ արձագանքում։ Նաիրն իր խաղով ապացուցում է իր որակները։ Բացի խոսակցություններից, Նաիրի նկատմամբ կա նաև իրական հետաքրքրություն, այսպես ասենք՝ եվրոպական երկրներից», — ասել է Կլյուևը։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվից» այս ամառ։ Սերբական ակումբի կազմում ֆուտբոլիստն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը սերբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
