Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 08,2025 08:30

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10-ը, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-12-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Arm 1

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Arm2

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ