4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում | Region

4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում

Դեկտեմբեր 11,2025 23:25

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները 4 բրոնզե մեդալով։

Կիսաեզրափակիչում պարտություն են կրել և պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել՝

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ)

Արթուր Բազեյանը (60 կգ)

Հովհաննես Բաչկովը (67 կգ)

Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)

Հատկանշական է, որ տիտղոսակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է Աշխարհի առաջնությունների իր 5-րդ բրոնզե մեդալը, իսկ մյուս երեք մարզիկների համար սա առաջին նմանատիպ հաջողությունն է կարիերայում:

Ոսկե մեդալի համար պայքարը շարունակում է միայն գերծանրքաշային Դավիթ Չալոյանը, ով եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի այսօր՝ դեկտեմբերի 11-ին։

armsport.am

Նորություններ