Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 13,2025 08:30

Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի  առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22  մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի գիշերը՝ 4-6 աստիճանով, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Снимок 1

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Снимок 2

Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    12.1°C (1965 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -21.9°C (1956 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   -0.1°C

Նորություններ