Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով | Region

Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով

Դեկտեմբեր 13,2025 14:10

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում։ Մրցաշարում 13 մարզիկով հանդես եկող հայկական թիմը նվաճեց հինգ բրոնզե մեդալ։

Մեդալակիրներ դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Գարբոյանի, Բազեյանի և Հովհաննիսյանի համար սա առաջին մեդալներն էին աշխարհի առաջնություններում։ Դավիթ Չալոյանը նվաճեց իր երկրորդ մեդալը՝ 2021 թվականի արծաթից հետո, իսկ Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնությունների հնգակի բրոնզե մեդալակիր։

Ընդհանուր առմամբ հայ բռնցքամարտիկները միասին վաստակեցին 415 հազար դոլար մրցանակային գումար։

Նշենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք․ նվաճված հինգ մեդալը դարձան նորանկախ Հայաստանի պատմության լավագույն արդյունքը։

 

Նորություններ