Նարեկն արտահիվանդանոցային բուժում էր ստանում․ մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից | Region

Նարեկն արտահիվանդանոցային բուժում էր ստանում․ մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից

Դեկտեմբեր 16,2025 17:11

Այսօր առավոտյան Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում գտնվող բնակարանում իրավապահները մահացած են գտել այդ հասցեում բնակվող ամուսիններին՝ 64-ամյա Սայադ Ադամյանին և 63-ամյա Նազելի Ավդալյանին։  Պարզվել է, որ ամուսիններին սպանել է նրանց 37-ամյա որդին՝ Նարեկը։

Regions TV-ի տեղեկացմամբ՝ Նարեկը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնում, 4 տարի ստացել է ստացիոնար հարկադիր բուժում, 7 տարի բուժում է ստացել նաև Երևանում՝  «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Նա  ամիսը երեք անգամ այցելել է տեղամասի հոգեբույժին, ստացել անհրաժեշտ դեղորայքը

Սպանվածները քաղաքում հարգված մարդիկ են եղել․ ամուսինը՝ Սայադ Ադամյանը՝ երկարամյա մանկավարժ, իսկ կինը՝ Նազելի Ավդալյանը՝ փորձառու բժշկուհի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ