2027 թվականի հունվարի 1-ից կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
Դեկտեմբեր 17,2025 17:57
2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։
Արգելվելու է`
պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,
Այլընտրանք՝
թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասք,
թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:
Ձեր ընտրությունը մեծ ազդեցություն ունի։ Փոխարինեք պլաստիկը՝ պահպանելով բնությունը։
Նորություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը
14:59 17-12-2025
Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է
12:00 16-12-2025
