Ծառուկյանը նախատեսում է փոխել մարզաձևը խառը մարտարվեստներից հեռանալուց հետո | Region

Ծառուկյանը նախատեսում է փոխել մարզաձևը խառը մարտարվեստներից հեռանալուց հետո

Դեկտեմբեր 17,2025 22:17

 

«Ես պատրաստվում եմ զբաղվել տրիատլոնով (մրցավազք է, որը բաղկացած է լողից, հեծանվավազքից և վազքից, այն ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում)։

Ինչո՞ւ։ Ես շատ լավ եմ լողում ու հեծանվավազքում։ Պարզապես պետք է բարելավեմ վազքիս հմտությունները։ Ես կճամփորդեմ ամբողջ աշխարհով մեկ, կմրցեմ և կհանդիպեմ ամեն տեսակի մարդկանց։ Դա այնքան հետաքրքիր հոբբի է»,- ասել է Ծառուկյանը AC BJJ-ին տված հարցազրույցում։

Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է։

armsport.am

Նորություններ