Հունվարի 1-ից Արթիկ համայնքի բոլոր 16 մանկապարտեզները գործելու են անվճար | Region

Հունվարի 1-ից Արթիկ համայնքի բոլոր 16 մանկապարտեզները գործելու են անվճար

Դեկտեմբեր 18,2025 13:43

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի որոշմամբ` 2026 թվականի հունվարի 1-ից Արթիկ համայնքի բոլոր 16 մանկապարտեզները գործելու են անվճար. այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 17-ին կայացած ավագանու արտահերթ նիստում։

Որոշման համաձայն` զեղչվում են Արթիկ համայնքի թվով 16 մանկապարտեզների վարձավճարները։

Ավագանու նիստի որոշումներից մեկով էլ` Արթիկ համայնքի 16 մանկապարտեզների մեկ երեխայի համար նախատեսված սննդի մեկ օրվա չափաբաժինը 407 դրամից դառնում է 600 դրամ։

Մանկապարտեզների անվճար դառնալու լուրն ընդունվել է բուռն ծափահարություններով, իսկ ավագանու անդամները շնորհակալություն են հայտնել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին` ընդգծելով նրա մեծ ավանդը և գործադրած ջանքերն` Արթիկ համայնքում մանկապարտեզաշինության և որակյալ նախադպրոցական կրթության մատուցման գործում։

Նորություններ