Սպանվել է Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստը | Region

Սպանվել է Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստը

Դեկտեմբեր 18,2025 14:26

Էկվադորի ազգային հավաքականի պաշտպան Մարիո Պինեյդան 33 տարեկան հասակում դարձել է զինված հարձակման զոհ, հայտնում է extra.ec-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը գնումներ էր կատարում մսագործի խանութում, երբ նրան անակնկալի են բերել զինված անձինք, որոնք առանց նախազգուշացման կրակ են բացել։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև խաղացողի մայրը, իսկ նրա ընկերուհին ևս սպանվել է։

Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը կարող է լինել նպատակային սպանություն։

Մահվան պահին Մարիո Պինեյդան «Բարսելոնա Գուայակիլի» ֆուտբոլիստ էր, որտեղ անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը։ Նա հանդես է եկել նաև տեղական «Ինդեպենդիենտե», «Էլ Նասիոնալ» և բրազիլական «Ֆլումինենսե» ակումբներում։

Պինեյդան Էկվադորի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում և մասնակցել է 2015 թվականի Ամերիկայի գավաթին։ 2011 թվականին նա դարձել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության հաղթող։

armsport.am

Նորություններ