Արման Ծառուկյանը Հայաստանում է
Դեկտեմբեր 22,2025 15:30
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։
29-ամյա մարտիկը Instagram-ի Story-ներում կիսվել է Ջերմուկի տեսարժան վայրերից նկարահանված նյութերով։ Ծառուկյանին ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting Championship-ի մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։

