Շնորհակալություն երկրպագուներին. Սպերցյան | Region

Շնորհակալություն երկրպագուներին. Սպերցյան

Դեկտեմբեր 27,2025 22:05

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Նա այս կապակցությամբ գրառում է արել.

«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են, հավատացել և աջակցել են ինձ այս ճանապարհին։ Այս տարին հեշտ չէր, բայց հենց նման պահերն են մեզ կոփում։

Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանի հավաքականին՝ թիմակիցներիս, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր խաղում դուրս են գալիս պայքարելու հանուն մեր երկրի։

Հպարտ եմ, որ ինձ վստահված է Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում։

Եվ իհարկե շնորհակալություն երկրպագուներին։ Ձեր աջակցությունը զգացվում է նույնիսկ մարզադաշտից դուրս։ Իսկ մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։

Նորություններ