Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը և հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 2-3-ը աստիճանաբար նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ը, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16°C (1999թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.1°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3°C
Նորություններ
