Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հունվար 03,2026 18:11
Հունվարի 3-ին՝ ժամը 17:25-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
