Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում սպասվում են ֆանտաստիկ դիմակայություններ | Region

Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում սպասվում են ֆանտաստիկ դիմակայություններ

Հուլիս 12,2026 12:00

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը մոտենում է իր տրամաբանական և գերլարված հանգուցալուծմանը։ Քառորդ եզրափակիչի հանդիպումներից հետո արդեն հայտնի են մրցաշարի կիսաեզրափակիչի բոլոր չորս մասնակիցները։ Ֆուտբոլասերներին սպասվում են իսկական ֆուտբոլային ներկայացումներ։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ։ Կիրակի օրը կայացած քառորդ եզրափակիչում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով կոտրեցին Շվեյցարիայի դիմադրությունը։ Անգլիացիներն իրենց հերթին նույնպես լրացուցիչ ժամանակ պահանջեցին՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Նորվեգիայի նկատմամբ։ Այս սկզբունքային և սպասված հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Ատլանտայի մարզադաշտում։

Մյուս կիսաեզրափակիչում կտեսնենք մաքուր եվրոպական դերբի. Ֆրանսիայի ազգային հավաքականը կմրցի Իսպանիայի հետ։ Համաշխարհային ֆուտբոլի այս երկու հսկաների ճակատամարտը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Տեխասում։

 

armsport.am

Նորություններ