Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Հուլիս 12,2026 21:04
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձել է մեդալակիր։
Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության է հասել իտալացի մրցակցի՝ Պասկուալ Լյուցցիի նկատմամբ։
